Իրանի դեմ հակամարտությունում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինվորական •

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է առնվազն 13-ի։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։ Տեղեկությունը փոխանցում է RIA Novosti-ն։

Նշվում է, որ անցած ուրբաթ CNN հեռուստաալիքը հաղորդել էր առնվազն 11 զոհի մասին։

Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական զոհվել կամ վիրավորվել է։

Պարբերականի տվյալներով՝ պատերազմի երկու շաբաթվա ընթացքում 13 ամերիկացի զինծառայող է զոհվել, ևս 10-ը ստացել են ծանր վիրավորումներ։

Leave a Comment