Աշխարհահռչակ երաժշտի կիթառը վաճառվել է աճուրդով. Լուսանկար •

Black Strat էլեկտրակիթառը, որն արտադրվել է Fender-ի կողմից եւ որով նվագել է Pink Floyd-ի ֆրոնտմենը, վաճառվել է աճուրդով՝ 14,55 միլիոն դոլարով։

Աճուրդը կայացել է Լոնդոնում։ Այն դարձել է ամենաթանկ կիթառը, որգ երբեւէ վաճառվել է աճուրդով։

Այս մասին հայտնում է Rolling Stone պարբերականը։

Կիթառն արտադրվել է 1969 թվականին։ Նախապես գնահատվել է 2-4 միլիոն դոլարով։ Նույն աճուրդով վաճառքի է հանվել միլիարդատեր Ջիմ Իրսեյի հավաքածուն, որի մեջ եղել է նաեւ Ջերի Գարսիայի կիթառը։

Այն վաճառվել է 10 միլիոն դոլարով։ Ստացված հասույթի մի մասը կուղղվի բարեգործությանը։

Աշխարհահռչակ երաժշտի կիթառը վաճառվել է աճուրդով

Leave a Comment