
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես Սովետի սերունդ եմ՝ իր լավ ու վատ կողմերով, հզոր ու մեծ երկրի:
90-անների սերունդը, թող շատ անարդար բաներ տեսած, բայց ձևավորվել ա հաղթանակած երկրում՝ կարևոր բան անձի ձևավորման համար:
Իսկ այն սերունդները, որոնք ձևավորվում են պարտված, զիջողական, Եկեղեցին և սրբությունները աղավաղվող, հայհոյանքը նորմա դարձած, Արցախ ու Արարատ մերժող երկրում…. Այ իրանց վիճակը շատ ավելի բարդ է:
Սա կարող է բուժել միայն մշակույթը: Այո, մշակույթը: Երբ «Արարատ-73» (ոչ կատարյալ) ֆիլմից հետո լսում էի անվերջ «շնորհակալություն հաղթանակի համար» բառերը մարդկանցից, ում համար ֆուտբոլը շատ հեռու ու անհասկանալի բան է, ես հասկացա՝ «հաղթանակի մասինը» կարևոր է:
Իշխանությանն ասելու նոր բան չունեմ: Հարգելի ընդդիմադիր ուժեր՝ նոր ձևավորվողից մինչև արդեն հաղթած: Ո՞ւմ ծրագրի մեջ կա մի կետ, որով մշակույթի միջոցով որպես պետական ծրագիր օգնելու եք այ էդ սերունդներին ազատվել «պարտվածի» բարդույթներից»։