Աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված Կարապետյան Մարիշը անելանելիության զգացում է փորձում ներշնչել հասարակությանը

Ընդունելով, որ 2020-ին իրենց սխալների պատճառով է, որ պատերազմ է եղել՝ ՔՊ-ական Կարապետյան Մարիշը, որ լրտեսական սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ կապված Ամերիկայի Հայ դատի ու դրսի ադրբեջանական կազմակերպությունների միջև ընթացող պայքարի հետ (կան տեղեկություններ, որ աշխատել է Ադրբեջանի համար), հարց է բարձրացրել.«Ի՞նչն ենք մենք փորձում փոխել մեր անկախության շրջանի քաղաքականության մեջ, որպեսզի մեզ հետ մեր այդ անցյալը, որը մենք չենք ցանկանում ուրանալ, բայց նաև չենք ուզում կրկնել, որ մեր անցյալը չդառնա մեր ապագան, ի՞նչ պետք է մենք անենք, պե՞տք է քաղաքականություն փոխենք, թե՞ ոչ»:

Մարիշը հերթական անգամ փորձել է արդարացնել Նիկոլի ստորացուցիչ, ապազգային քաղաքակնությունը՝ ակնարկելով, թե եթե մինչև վերջ ստորանանք, թուրքերը մեզ չեն գրավի: Բայց նա խաբել է. նա, ով չի խորշում ստորանալուց, արդյունքում ստանում է և՛ պատերազմ, և՛ ստորացում: Վերջվերջո եթե ստորացումով հարց լուծել հնարավոր լիներ միջազգային հարաբերություններում, պատերազմներ գուցե նույնիսկ չլինեին էլ, բայց պատերազմները լինում են բոլորովին այլ պատճառերով, և ներկա փուլում Նիկոլի վարքագիծը չի կանխելու Հայաստանի մարտադաշտ դառնալը, եթե պատերազմի ու թուրքական ներխուժման համար ստեղծվեն իդեալական աշխարհաքաղաքական պայմաններ: Ի դեպ՝ Իլհամը հենց դրան է սպասում, երբ զարգացնում է «Արևմտան Զանգեզուրի» խոսույթը:

Մյուս կողմից՝ պետք է գիտակցել, որ Հայաստանն ունի իրական այլընտրանք, որը կօգնի մի կողմից պահպանել սեփական դեմքն ու ինքնությունը, չդառնալ թուրքի քիսաչի ազգ, մյուս կողմից՝ կչեզոքացնի վտանգն ու թույլ կտա մեզ զարգանալ, և այս մասին գիտի և՛ Նիկոլը, և՛ նրա արևմտաթուրքական տերերը, ու նրանց ամբողջ պայքարը հենց այս այլընտրանքը թաքցնելն է, անելանելիության զգացողություն ներշնչելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment