
Իրականում ոչ մի երկընտրանք չկա: Ուղղակի նկատենք, որ խոսքը ոչ թե խաղաղության ու պատերազմի միջև ընտրութան մասին է, այլ «Արևմտյան Ադրբեջանի» ու 3-րդ հանրապետության. Նիկոլը կառուցում է նոր Ադրբեջանը, իսկ ընդդիմությունը փորձելու է փրկել հայկական պետությունը, բայց ոչ թե պատերազմով, ինչպես պնդում են եղոները, այլ տրամաբանված արտաքին ու ներքին քաղաքակնությամբ. դրանք, ի դեպ, փոխկապակցված են, ու մեկը մյուսի շարունակությունն են:
Ինչ վերաբերում է Եղոյան Արմանի այն լոլոներին, թե ընտրություն պետք է կատարվի նաև «ազնիվ աշխատանքի» ու կոռուպցիայի միջև, ապա նկատենք, որ այսպես կոչված ազնիվ աշխատանքի հետ ՔՊ-ն ընդհանրապես կապ չունի. կոռուպցիայի մակարդակը բարձր է երկրում, իսկ թե կոնկրետ որ ՔՊ-ականն ինչ աստիճանի է մխրճված կոռուպցիոն գորածարքների ու ասենք փողերի լվացման մեջ, պարզ կդառնա միայն իշխանափոխությունից հետո, ուղղակի նկատենք նաև, որ ՔՊ-ի օրոք կոռուպցիան ձեռք է բերել բավական հետաքրքիր երանգներ, երբ փաստացի օրինանացվել է փողով լոյալություն գնելու պրակտիկան՝ ի դեմս բազմամիլիարդանոց պարգևավճարների, երբ պարզ չէ՝ այս կամ այն չինովնիկը որ ձեռբերումների համար է արժանանում ընծաների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: