Փաշինյանը ուզում է հեռացնել հայոց գիտակցությունից, հիշողությունից, պատմությունից Արցախյան շարժումը ․․․ Տիգրան Խզմալյան

Պարոն Խզմալյան, այս օրերին ամենասուր քննարկվող թեման է, թե Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ինչու է հրագանգվել, առաջարկվել հրաժարականի դիմում գրել ու որքանով է այդ հաստատության տնօրեն Էդիտա Գզոյանի հաղորդակցությունը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ համարվում պետության կողմից արտահայտված կարծիք ու Արցախի հիմնախնդրի մասին գիրք նվիրելը պետության կողմից առերես չներկայացնելու վախի դրսևորում, ինչը Փաշինյանի կողմից որակվում է որպես պետական քաղաքականությունից շեղում։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հեռացումը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի հայրենազրկման մասին գիրք նվիրելու պատճառով, իրականում նշանակում է վարչապետ Փաշինյանի եւ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանում «մշակութային հեղափոխություն» կատարելու փորձ։

Փաստորեն, Փաշինյանը ուզում է հեռացնել հայոց գիտակցությունից, հիշողությունից, պատմությունից Արցախյան շարժումը, Ցեղասպանության պահանջատիրութրունը եւ, ինչպես նա հայտնեց վերջերս՝ Անկախության հռչակագիրը։

Այսինքն ՀՀ իշխանությունը փորձում է զրկել հայ ժողովրդին ազգային ինքնությունից, անել այն, ինչին դարերով ձգտում էին թուրք եւ ռուս գաղութարարները, իսկ հիմա՝ ադրբեջանցի զավթիչները։

Այս պայմաններում Փաշինյսնի եւ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին գործողներն ու քվեարկողները, փաստացի քվեարկում եւ գործում են Ալիեւի, Պուտինի եւ Էրդողանի օգտին։

Leave a Comment