4 օր փնտրտուքից հետո Հրազդանի «Ծովինար» ջրամբարից հայտնաբերվեց կնոջ մարմինը



Armlur.am-ը գրում է․


4 օր փնտրտուքից հետո Հրազդանի «Ծովինար» ջրամբարից հայտնաբերվեց կնոջ մարմինը


ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դին հայտնաբերվել է ջրահեղձ եղած կնոջ գլխարկի ընկած վայրից գրեթե 350-400 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ՝ մոտ 1.5 մետր խորությունից։ Ի դեպ կնոջ հայրը երկար տարիներ եղել է վերոնշյալ ջրամբարի տնօրենը։ Կինը ըստ բնակիչներi նոր էր եկել ԱՄՆ-ից։

Shamshyan.com-ի տեղեկություններով մոտ մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարը հայտնաբերել է 72-ամյա Ամալյա Ս.-ի դին և դուրս բերել ափ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ հայտնի «Ծովինար» ջրամբարում, շարունակվում էին 3 օր առաջ, ըստ նախնական տեղեկությունների, նշված ջրամբարում խեղդամահ եղած կնոջ որոնողական աշխատանքները։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment