Հորմուզի նեղուցն այլևս սպառնալիք չի լինի գլխատված երկրի կողմից․ Թրամփ

Հորմուզի նեղուցն այլևս սպառնալիք չի լինի գլխատված երկրի կողմից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ երկրներ, հատկապես նրանք, ովքեր տուժում են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, ռազմական նավեր կուղարկեն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար։

ԱՄՆ նախագահը խոստացել է շարունակել հարվածներն Իրանի ափամերձ գծին և կոչ է արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ անվտանգ անցումն ապահովելու համար։

«Մենք արդեն ոչնչացրել ենք Իրանի ռազմական կարողությունների 100%-ը, բայց նրանց համար հեշտ կլինի մեկ կամ երկու անօդաչու թռչող սարք ուղարկել, ական նետել կամ կարճ հեռահարության հրթիռ արձակել այս ջրային ուղու երկայնքով կամ ներսում, անկախ նրանից, թե որքան ծանր պարտություն են կրել։

Հուսով եմ, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և այս արհեստական ​​սահմանափակումից տուժած այլ երկրներ նավեր կուղարկեն այդ տարածք, որպեսզի Հորմուզի նեղուցն այլևս սպառնալիք չներկայացնի լիովին գլխատված երկրի կողմից։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն անդադար ռմբակոծելու է ափամերձ գիծը և անընդհատ կրակելու է իրանական նավակների և նավերի վրա։ Այսպես թե այնպես, մենք շուտով Հորմուզի նեղուցը կդարձնենք բաց, անվտանգ և ազատ»,- գրել է նա։

Leave a Comment