Թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են

Թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։ 

«Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:

Այս պահի դրությամբ՝ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment