Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը տեսնում է Մերձավոր Արևելքի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվ խնդրում եմ հիշել, որ մենք բանակցությունների գործընթացում էինք։ Մենք երբեք չենք մերժել դիվանագիտությունը», – ասել է նա չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ չնայած դիվանագիտական կարգավորման փորձերին, երկիրը բախվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներին, ուստի Իրանն այժմ «իրավունք ունի պաշտպանել իր ժողովրդին, իր ինքնիշխանությունը և իր տարածքային ամբողջականությունը»։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։
