Հրազդանում, Սևանում, Ապարանում, Արագածում, Աշոցքում ձյուն է տեղում

Հրազդանում, Սևանում, Ապարանում, Արագածում, Աշոցքում ձյուն է տեղում

Մարտի 14-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, միջպետական և հանրապետակա նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment