Հետևեք Ֆելիքսին, ինքը շատ ուրախանում է․ Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դերասան Գոռ Հակոբյանը, ով վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ էր հայտնում ընտանիքում տիրող իրավիճակի մասին, նոր տեսաուղերձ է հրապարակել Instagram-ի իր էջում։

Այժմ, երբ որդու՝ Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ դրամահավաքը հաջողությամբ ավարտվել է, և պահանջվող գումարը հավաքվել է, դերասանը հանդես է եկել նոր խնդրանքով. Գոռը խնդրել է հետևել փոքրիկի պաշտոնական էջին։

 

Ըստ դերասանի՝ Ֆելիքսը մեծ ուժ և ոգևորություն է ստանում մարդկանց ուշադրությունից ու ջերմ մեկնաբանություններից։ Հակոբյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին՝ այս դժվարին պահին իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

«Փոքրիկը շատ է ոգևորվում մարդկանց ուշադրությունից, ջերմ խոսքերից և աջակցությունից»,- նշել է դերասանը իր ուղերձում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment