Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում տեղակայում է ԱՄՆ ծովային հետևակի ուժեր․ ԶԼՄ

Պենտագոնը Մերձավոր Արևելքում տեղակայում է ծովային հետևակի արշավախմբային ստորաբաժանում և լրացուցիչ ռազմանավեր, հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Դրանց տվյալներով՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն արդեն հաստատել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խնդրանքը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է արագ արձագանքման խմբից մեկ ստորաբաժանում և կից ծովային հետևակի արշավախմբային ստորաբաժանում տեղակայելուն, որը սովորաբար բաղկացած է մի քանի ռազմանավերից և 5000 ծովային հետևակի զինծառայողներից և նավաստիներից:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ հարվածներ հասցնելով։

Leave a Comment