Թուրքիան միջոցներ է ձեռնարկում՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է հետ մղել բոլոր սպառնալիքները և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ՝ մեր օդային տարածքը խախտելու ցանկացած սպառնալիքի դեմ։ Մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել մեր երկիրը այս կրակե թակարդից», – ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով արձակված հրթիռի խոցման միջադեպը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են Իրանից արձակված հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք Միջերկրական ծովում։ Սա մարտի 4-ից ի վեր երրորդ նմանատիպ միջադեպն է։

Leave a Comment