Կանխվել է Իրանից ներկրված 22 կգ թմրամիջոցի իրացումը. Ոստիկանություն

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները, համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, ստացել են օպերատիվ տեղեկություններ մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութի խոշոր խմբաքանակի վերաբերյալ։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան էր տեղափոխել  շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվեց։ Քրեական ոստիկանների կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն»,-նշված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment