«Հեզբոլլահը» պատրաստ է երկարատև պատերազմի Իսրայելի հետ. Նաիմ Քասեմ

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի, տեսաուղերձում հայտարարել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը։

«Մենք պատրաստվել ենք երկարատև դիմակայության, և նրանց անակնկալ է սպասվում մարտադաշտում։ Թշնամին կտեսնի մեր ուժը, և նրանց սպառնալիքները մեզ չեն վախեցնում», – ասել է Քասեմը։

Շիա դիմադրության առաջնորդը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել միայն իսրայելական ուժերի դուրսբերմամբ Լիբանանի բոլոր տարածքներից, բանտարկյալների ազատ արձակմամբ և վերակառուցման մեկնարկով։

Քասեմը նշել է, որ դիմադրության մարտիկները սպասում են ցամաքային գործողության, որի նպատակն է Իսրայելի բանակին հետագա պարտություններ պատճառել անմիջական մարտում։

Շիա դիմադրության առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը հրաժարվել Իսրայելին զիջումներ անելու քաղաքականությունից՝ նշելով, որ խաղաղության պայմանները կորոշվեն մարտադաշտում։

Leave a Comment