Ավելի քան 7,5 հազար հարված է հասցվել Իրանին, վիրավորների թվում 103 երեխա կա


Միջազգային


Գործողության ընթացքում ավելի քան 7,5 հազար հարված է հասցվել Իրանին։ Հայտնել են ՑԱԽԱԼ-ից։

Զինվորականների տվյալներով՝ Իրանի տարածքին հասցվել է մոտ 7600 հարված, այդ թվում՝

ավելի քան 2000 հարված՝ շտաբերին և օբյեկտներին,

շուրջ 4700 հարված՝ հրթիռային ծրագրի օբյեկտներին

ավելի քան 4700 մարտական թռիչք, որից 380-ը՝ Իրանի օդային տարածքում։

Հարվածներ են հասցվել նաև Լիբանանին. թիրախ են դարձել Ռադվան ուժերի օբյեկտները (Հըզբոլլահի հատուկ ստորաբաժանում), հրթիռային կայանքներ և արձակման համալիրներ, կառավարման կետեր և բազմահարկ շենքեր:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 773 մարդ, վիրավորվել՝ 1933-ը, այդ թվում՝ 103 երեխա:


Leave a Comment