Թրամփը փորձում է դուրս գալ պատերազմի քաղաքական փոսից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թրամփը փորձում է դուրս գալ պատերազմի քաղաքական փոսից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաղը կլրանա Իրանի դեմ պատերազմի երկրորդ շաբաթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն խոսում է հաղթանակի մասին։ Իսկ վերջին գրառման մեջ նա նշել է, որ Իրանի իշխանությունները 47 տարի շարունակ ամբողջ աշխարհում սպանել են անմեղ մարդկանց, և հիմա ինքը՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, սպանում է նրանց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի պնդմամբ՝ տվյալ հայտարարությունը առաջին հերթին երեսպաշտություն է։

«Որովհետև տեսնում ենք, որ այս պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով նվազագույնը սպանվել է 165 երեխա և մի շարք այլ քաղաքացիական անձինք, և այդ երեխաները սպանվել են ակնհայտ թիրախային հարվածով։ Դրանից բացի, Թրամփի դաշնակիցը՝ մերձավոր դաշնակիցը Նաթանյահուն, անցնող 2 տարիների ընթացքում տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց է սպանել Գազայում»,- ասել է Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ Թրամփը իր հայտարարություններով փորձում է փոխհատուցել իմիջային կորուստները և գտնել ելքեր՝ դուրս գալու պատերազմի հետևանքով ստեղծված քաղաքական ծանր իրավիճակից։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment