Իտալիայի Պոմպեյ հին քաղաքում բացվել է նոր մշտական ցուցադրություն, որտեղ առաջին անգամ ներկայացվել է ավելի քան 20 գիպսե արձանաձուլվածք։ Դրանք այն մարդկանց արձաններն, որոնք զոհվել էին մ.թ. 79 թվականին Վեզուվի հրաբխային ժայթքման ժամանակ:
Այս արձանաձուլվածքները հստակ ցույց են տալիս, թե ինչ դիրքում էին մարդիկ իրենց մահվան պահին։ Դրանք ստեղծվել են յուրահատուկ մեթոդով․ զոհվածների մարմինները ժամանակի ընթացքում քայքայվել են մոխրի մեջ՝ թողնելով դատարկ խոռոչներ, որոնց մեջ հնագետները լցրել են հեղուկ գիպս։ Այդպես վերարտադրվել են մարդկանց մարմնի դիրքը, դեմքի արտահայտությունը և նույնիսկ հագուստի որոշ մանրամասներ։

Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Gabriel Zuchtriegel-ի խոսքով՝ ցուցադրության նպատակն է արժանապատվորեն ներկայացնել աղետի զոհերին և այցելուներին օգնել հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել քաղաքում։ Գիպսե արձանաձուլվածքների ստեղծման այս մեթոդը 1863 թվականին մշակել է իտալացի հնագետ Giuseppe Fiorelli-ն։ Այն մինչ օրս օգտագործվում է Պոմպեյում իրականացվող հնագիտական ուսումնասիրությունների ժամանակ և թույլ է տալիս ճշգրտորեն պահպանել զոհերի դիրքը և արտահայտությունները։
Մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումը ոչնչացրել է քաղաքը։ Մոտ 2000 մարդ զոհվել է հենց Պոմպեյում։ Ցուցադրության համար ընտրվել են 22 ամենալավ պահպանված արձանաձուլվածքները, որոնք հայտնաբերվել են քաղաքի տարբեր հատվածներում՝ ներքին թաղամասերից մինչև քաղաքի դարպասներն ու ճանապարհները, որտեղ մարդիկ փորձում էին փախչել։ Ցուցադրությունը լինելու է Պոմպեյի Palestra Grande համալիրում՝ քաղաքի հին ամֆիթատրոնի դիմաց, որտեղ ներկայացված են նաև բույսեր, սննդամթերք և այլ առարկաներ, որոնք դարեր շարունակ մնացել էին թաղված մոխրի ու լավայի տակ։