
ԱՄՆ Միչիգան նահանգում գտնվող սինագոգի վրա հարձակված անձը՝ ծնունդով լիբանանցի 41-ամյա Այման Մոհամադ Ղազալին է, որը Իսրայելի հարվածի հետևանքով կորցրել է իր ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով Դիրբորն Հայթսի քաղաքապետին։
«Այս ամսվա սկզբին նա կորցրել է ընտանիքի մի քանի անդամների, այդ թվում՝ իր զարմուհուն և զարմիկին, Լիբանանում գտնվող իրենց տանը Իսրայելի հարվածի հետևանքով»,- հաղորդել է լրատվամիջոցը։ Իսկ CBS News-ը հղում կատարելով իր աղբյուրին նշել է, որ հարվածի հետևանքով սպանվել են Ղազալիի երկու եղբայները և նրանց երկու երեխաները։
Նշենք, որ մարտի 12-ին անհայտ անձը բեռնատարով մխրճվել է սինագոգի մեջ և կրակոցներ արձակել։ Միջադեպը տեղի է ունեցել Ուեսթ Բլումֆիլդ քաղաքում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կասկածյալը սպանվել է, իսկ նրա մեքենայում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։