Սամվել Կարապետյանի մասին այս հայտարարությունը այն ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված բան գտնեն ու կապում են այն մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք:Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանականների այն պնդմանը, որ Սամվել Կարապետյանի ընտրություններին մասնակցության ակնկալիքը ձայներ հավաքելն ու Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելն է:
«Սամվել Կարապետյանն աշխատել է ամենալայն մասշտաբով ու այսքան ժամանակ, 8 ամսվա ընթացքում որևէ բան չեն գտել, չեն կարողանում հակա բան ասել իր մասին, բացասական բան չեն գտնում»,- նշել է նա: