Եթե կգտնեք նիկոլական խոստումների ու ներկայիս իրականության միջև գոնե ասենք մի 26,7%-անոց համընկնում, քվեարկեք ՔՊ-ի օգտին. չեք տեսնի



Չթաքցնելով, որ վերարտադրվելու դեպքում պատրաստվում է հուղարկավորել հայ ժողովրդի ազգային երազանքներն ու արդար պայքարը՝ Նիկոլը հայտարարել է. «Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում: Եթե շարունակում ենք, դա պատերազմ ա, եթե չենք շարունակում, դա խաղաղություն ա, խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու ա, ու անկախությունն ա ամեն օրվա հետ ուժեղանալու, ինքնիշխանությունն ա ամեն օրվա հետ ուժեղանալու, ՀՀ-ն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ էս շարժումը: Ով համաձայն ա, էկեք իմ հետևից»:

Գիտե՞ք՝ ինչու Նիկոլի խոսքը գրոշի արժեք չունի: Որովհետև բոլորիս աչքի առաջ է նախորդ տարիներին Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցածը. Նիկոլի հայտարարությունները պետք է լսել ու հակառակը հասկանալ: Այսինքն՝ երբ ասում է խաղաղություն է լինելու, ուրեմն պատերազմ է, եթե՝ ինքնիշխանութունը հզորանալու է, ուրեմն թուրքական ազդեցությունն այս տարածքի վրա է՛լ ավելի մեծ ծավալներ է ձեռք բերելու, եթե՝ հզոր պետություն, նշանակում է՝ այն լիովին կազմաքանդելու է այնպես, որ ոչ ոք չկարողանա հասկանալ՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պետութուն է, թե՝ ինչ-որ աբորիգեններով բնակեցված անկապ տարածք:

Հիշեք 2018-ի, իսկ հետո 2021-ի խոստումները, կարդացեք այդ տեքստերն ու դիտեք տեսագրությունները: Եթե կգտնեք խոստումների ու այս իրականության միջև գոնե ասենք մի 26,7%-անոց համընկնում, քվերակեք Նիկոլի օգտին: Բայց չեք տեսնի, քանի որ այսօրվա իրականությունը ժամանակին տրված խոստումների ուղիղ հակառակն է:

Ինչ վերաբերում է արցախյան շարժմանը, ապա այստեղ աներկբա է մի բան՝ ոչ թե դրանից հրաժարումն է բերելու խաղաղություն, այլ մեր օրինական ազգային իրավունքների համար սկզբունքային պայքարը: Դա չի նշանակու, որ վաղը պետք է սուրն առնենք ու մտնենք Բաքու կամ ասենք Ստամբուլը սարքենք արյան ծով, բայց Արցախի էջը շրջել ևս չենք կարող, քանի որ իրավունքը մեր կողմն է, ուղղակի այդ իրավունքի համար պաքարող չկա սրանց օրոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment