ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս հետաքրքրված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։ Այս մասին նա ասել է Washington Examiner-ի հետ զրույցում:
«Ես շահագրգռված չեմ դրանում», – ասել է նա՝ խոսելով մրցանակ ստանալու հնարավորության մասին։
Հունվարին վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն Թրամփին հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։ Մաչադոն մրցանակի դափնեկիր է դարձել 2025 թվականին։ Իր հերթին Թրամփը 2025 թվականին չէր թաքցնում այդ մրցանակը ստանալու իր ցանկությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա դրան արժանի է, քանի որ «կանգնեցրել է ութ պատերազմ»։
2026 թ. սկզբին ԱՄՆ զինված ուժերը հատուկ գործողության արդյունքում Վենեսուելայից դուրս բերեցին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Իսկ փետրվարի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը գործողություն սկսեցին՝ հարվածներ հասցնելով Իրանին։