
«Իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք փաստացի վախենում են, սահմանափակված է խոսքով ու ժողովրդի հետ շփման հնարավորությամբ: Բայց, անգամ դրանից հետո՝ հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանին ու նրա ուժին:
Նրանք՝ պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարից էլ են պարտվում: Սամվել Կարապետյանի խոսքի ազատությունը սահմանափակված է, մենք Քննչական կոմիտե նամակներ ենք գրել, դրական պատասխան ու հաստատում չենք ստացել, հարցրել ենք՝ իրավունք կա՞, որպեսզի Կարապետյանը իր դեմքով հանդես գա հայտարարությամբ, ստացվել է պատասխան, որ իրավասու չեն դատարանի վճիռը մեկնաբանելու»,- նշել է նա:
Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։