ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջարկել է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջարկել է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը»։

2025 թվականի ապրիլի 17-ին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն 40 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձր մասնագիտական ​​և բարոյական որակներ և առնվազն 15 տարվա մասնագիտական ​​աշխատանքային փորձ ունեցող իրավաբանը։

Leave a Comment