Ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի ճանապարհորդությունը կարող է իրականություն դառնալ առաջիկա տարիներին, եթե բարեփոխումների ներկայիս տեմպը շարունակվի։
Այս մասին նշում են եվրոպական պարբերականները:
Նրա խոսքով՝ վիզայի ազատականացումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակման ոլորտներում, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը։