
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նույնպես մասնակցել են «Ալ-Քուդսի օրվան» նվիրված երթին:
«Թրամփը և նրա դաշնակիցները պետք է հասկանան՝ Իրանի վրա արձակված ցանկացած հրթիռ հարված է համաշխարհային տնտեսությանը և անվտանգությանը: Նավթի գների աճը, որը մենք տեսնում ենք, «ագրեսիայի հարկ» է, որը ամերիկացի և եվրոպացի սպառողները ստիպված կլինեն վճարել… Մենք կշարունակենք մեր ուղին. մեր կամքն ավելի ուժեղ է, քան նրանց սպառնալիքները»,- նշել է Արաղչին: