Թրամփը G7-ի առաջնորդներին ասել է, որ Իրանը «պատրաստ է հանձնվել» •

G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց ասել է, որ Իրանը պատրաստվում է հայտարարել հանձնվելու մասին, գրել է Axios-ը՝ հղում անելով սա իմացել է զրույցին ծանոթ պաշտոնյաներից։

G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ մարտի 11-ին։ Հանդիպումից քսանչորս ժամ անց Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրապարակել է իր առաջին հայտարարությունը, որով խոստացել է շարունակել պատերազմը։

Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը պարծեցել է «Էպիկ ցասում» գործողության արդյունքներով՝ հայտարարելով, որ «բուժել է մեզ բոլորիս սպառնացող քաղցկեղը»։

Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ Իրանը պատրաստվում է հանձնվել, բայց դա չի արել, քանի որ «Թեհրանում չի մնացել ոչ մի կենդանի պաշտոնյա, որը կունենար նման որոշում կայացնելու լիազորություն»։

***

Իրաքի արևմուտքում վթարի ենթարկված ամերիկյան «KC-135» տանկերի վեց անդամներից չորսը զոհվել են, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): 

Որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է։

Մարտի 12-ի երեկոյան երկու KC-135 տանկերներ բախվել են օդում՝ արևմտյան Իրաքի օդային տարածքում։ Ինքնաթիռներից մեկը արտակարգ վայրէջք է կատարել Իսրայելում՝ պոչի հատվածում լուրջ վնասվածքներով։

Leave a Comment