Թրամփն այլևս «չի հետաքրքրվում» Նոբելյան մրցանակով •

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այլևս չի հետաքրքրում Նոբելյան կոմիտեի կողմից իր գործողությունների գնահատականը։

Նա այս մասին հայտարարել է «Washington Examiner»-ին տված հարցազրույցում։

«Չգիտեմ։ Ինձ չի հետաքրքրում», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունները կօգնեն նրան ապահովել Նոբելյան կոմիտեի աջակցությունը։

Երբ հարցրել են, թե արդյոք մրցանակի հարցը բարձրացվել է անցյալ շաբաթ օրվանից ի վեր օտարերկրյա առաջնորդների հետ քննարկումներում, նախագահը հավելել է. «Ոչ, ես չեմ խոսում Նոբելյան մրցանակի մասին»։

Leave a Comment