
Իրականում «Արցախը Հայաստան է և վերջ»-ը ոչ միայն պատերազմ սանձազերծելու ու դրա քողի ներքո հողերը հանձնելու մասին էր, այլև նպատակ ուներ՝ քողարկելու Նիկոլի իրական առաքելությունը,նրա իրական էությունն ու դավադրությունը. ձևանում էր հայրենասեր, որպեսզի խուսափի դավաճանի պիտակից, որպեսզի Նազարյան Լենային ոչ ոք դավաճան չասեր: Նիկոլը երբեք չի եղել այդ կոնցեպտի կրողը, և դրանում համոզվելու համար պետք է նայել, մասնավորապես, պատերազմի ընթացքին. լիներ, մի անգամ գոնե նորմալ զորահավաք կաներ, լիներ, ի սկզբանե չէր հայտարարի՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված պետք է չհամարենք, որով անոնսում էր ապագա պարտությունը, լիներ, պատերազմից տարիներ անց չէր խոստովանի, որ Արցախը ռուսական թոկ էր Հայաստանի վզին, և այդ թոկը կտրելու նպատակով էր հենց, որ ինքը գնաց Արցախի հանձնման ճանապարհով և այլն:
Նիկոլը երբեք հայրենասիրական արժեքներ չի ունեցել, դրանց կրողը չի եղել՝ ո՛չ քաղաքական գործիչ եղած ժամանակ, ո՛չ էլ՝ լրագրող ու խմբագիր. սրան միայն մի բան է հետարքրել՝ թուրքի շահը, որից ելնելով էր, որ 2000-ականների սկզբին կոչ էր անում Սյունիքով ճանապարհ տալ թուրքին ու թարախություն չանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: