Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ստամբուլ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՍտամբուլՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝  Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:

ԱԺ նախագահի կարգադրություն է հրապարակվել:

Պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը),  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):

Leave a Comment