ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար




 

1in.am. Ամերիկացի զինվորականները վճռականորեն են պատասխանում ցանկացած կողմի, որն օգնում է Իրանին Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողություններում։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։ Լսումների տեսանյութը տարածել է Alert News-ը։


 


«Ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկացած ձևով վտանգի է ենթարկում ամերիկացի զինծառայողներին, ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխան տանք վճռականորեն…. Ես վստահ եմ, որ մենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են  իրանցիներին հարվածներ հասցնել ամերիկյան զորքերին», – ասել է նա Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։


 


 


Leave a Comment