«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների անցյալ տարի՝ մարտի 13-ին Երևան քաղաքում գրանցվել է +21°C, ինչը քաղաքի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ տվյալ օրվա համար երբևէ գրանցված առավելագույն ջերմաստիճանն էր:
Այս տարի մարտի 13-ին, եթե օդի ջերմաստիճանը գերազանցի +10 աստիճանը շնորհակալ կլինենք բնությունից»։
