Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան





Քաղաքականություն



«Սամվել Կարապետյանն իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով ապացուցել է, որ իր ամբողջ էությամբ հայ է ու ցանկացած գործ հայանպաստ է եղել ու ուժեղացրել է Հայաստանի Հանրապետությունը», – այս մասին այսօր՝ մարտի 13-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված բողոքի ակցիաներից մեկի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցութան անդամ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի հանդեպ հետապնդումները պայմանավորված են նրա ազգային կերպարով:

«Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ էությամբ տրամադրված է ազգային արժեքների ու ազգային պատկանելության դեմ: Դրա ամենավառ ապացույցը Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսած նրանց արշավն է: Նա հալածում է մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, ու սա մեր վերջին խրամատն է, վերջին պահպանական գիծն է, որից հետո չենք ունենալու այն Հայաստանի պատկերը, որը հիմա ունենք :

Սամվել Կարապետյանը 9 ամիս է՝ գտնվում է ապօրինի անազատության մեջ՝ մի պարզ արտահայտության համար, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել, մեր ձևով դա կանենք:

Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից:

Ու հիմա ասում եմ՝ եթե տղա եք, բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել»:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք Կառավարության դիմաց սպասում են, որ որևէ մեկը դուրս գա, քանի որ իրենք նվեր ունեն փոխանցելու Նիկոլ Փաշինյանին:





Leave a Comment