Ես կտրականապես դեմ եմ մտքին, թե մենք ռազմավարական մտածողություն չունենք։ Սա սեփական ուժը թերագնահատել չէ, այլ վատ ծանոթ լինել սեփական ժողովրդի ուժին․ «Հայաքվե» նախաձեռնության՝ Ազգային հայեցակարգի քննարկման ժամանակ ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«Մի՞թե Հովսեփ Էմինը, Հովհաննես Բաղրամյանը ռազմավարական մտածողություն չունեին։ Մենք ավելի շատ կաղում ենք տակտիկայից, իրար հետ լեզու գտնել չենք կարողանում, գործիքակազմից կաղում ենք»,–ասել է Գասպարյանը։
«Հետկոնֆլիկտային երկրի ռազմավարությունը չպիտի լինի փափկասուն, այն պիտի լինի պաշարված ամրոցի նման։ Պետք է դուրս գալ ստանդարտ մոտեցումներից։ Առկա հայեցակարգերով մենք ամբիցիա չենք դնում մեր երկրում։ Վայ այն երկրին, որ ամբիցիա չունի։ Մենք մեր ուժը տեսնում ենք ժողովրրի կամքից, իսկ հիմա հասարակական տրամադրվածություն չկա»,-ասել է քաղաքագետը։