«Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո´ւն Հայաստանին». բողոքի ակցիաներ՝ Երևանում – Նորություններ 13.03.2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և նրանց միացած քաղաքացիները այսօր առավոտվանից Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի:

Նրանք շրջում են քաղաքով՝ «Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո´ւն Հայաստանին» պահանջով։  

Կուսակցության անդամները հայտարարում են, որ Հայաստանի բանտերը այսօր լեցուն են քաղբանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ, ու այս ամենը վկայությունն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում, վախենալով իր աթոռը կորցնելուց: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի խոսքով՝  երկրի ներքին խնդիրները լուրջ հարված են հասցնում պետական շահերին։

“Առաջինը մեր երկրի շահերից է բխում, որ չլինեն անարդար կալանավորված մարդիկ։ Կալանքը դարձել է պատժի գործիք”,- նշեց նա:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր:

Կառավարության շենքի մոտ նրանք պահանջ ներկայացրեցին, որ Կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, քանի որ իրեն բան ունեն  փոխանցելու:

 

Leave a Comment