
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավային Զրարիա շրջանում գտնվող Լիթանի գետի վրայով անցնող կամրջին, հաղորդում է Elnashra-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ կամրջի վրա մի քանի հրթիռ արձակելուց հետո կառույցի հիմնական մասը փլուզվել է։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ կամուրջը «Հեզբոլլահ» շարժման համար առանցքային անցակետ է ծառայել, որով զինյալներն ուղևորվում էին սահմանային շրջաններ՝ նախապատրաստվելու Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերի դեմ մարտական գործողություններին: