Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ Միացյալ Նահանգները կորցրել է KC-135 լիցքավորող ինքնաթիռը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կորստի մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
«Կենտրոնական հրամանատարությունը տեղյակ է KC-135 ինքնաթիռի կորստի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել բարեկամական օդային տարածքում՝ «Էպիկական կատաղություն» գործողության ժամանակ, և փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Միջադեպին մասնակցել է երկու ինքնաթիռ։ Մեկը կործանվել է Իրաքի արևմուտքում, իսկ մյուսը անվտանգ վայրէջք է կատարել», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։