Նատալի Սինորյանը շահել է դատարանում․ Մեսրոպ Մանուկյանի հայցը մերժվել է

Նատալի Սինորյանը շահել է դատարանում․ Մեսրոպ Մանուկյանի հայցը մերժվել է

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հարգելի´ համաքաղաքացիներ, ամիսիներ առաջ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը դատական հայց էր ներկայացրել իմ դեմ՝ զրպարտության հիմքով:

Առաջին ատյանի դատարանը չի բավարարել իր պահանջը, վճռի համաձայն Մեսրոպ Մանուկյանը պարտավորվում է վճարել ինձ 150.000 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ ծախս:

Վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս անց:

Անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկեր՝ Վարդան Կարապետյանին, փայլուն փաստաբանական աշխատանքի համար»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment