«Աբրահամ Լինքոլն»-ը լքել է տարածաշրջանը և վերադառնում է ԱՄՆ․ ԻՀՊԿ

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հարձակվել են ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա և շարքից հանել այն։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական «Խաթամ ալ Անբիա» հրամանատարության կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին:

«Այն լքել է տարածաշրջանը և վերադառնում է ԱՄՆ»,- նրա խոսքերն է մեջբերում IRIB-ը։ Նա չի մանրամասնել, թե երբ է դեպքը տեղի ունեցել:

Leave a Comment