
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իրանի հետ հակամարտությանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի:
«Մենք ունենք աննախադեպ կրակային հզորություն, զինամթերքի անսահմանափակ պաշարներ և շատ ժամանակ»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, ԱՄՆ-ն շարունակում է ոչնչացնել իրանական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և «մնացած ամեն ինչ», իսկ իրանցի առաջնորդները «ջնջվել են երկրի երեսից»։