Հրազդանում վթարային թիվ 2 հիմնական դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը – Tsayg

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:

Լուսանկարին կից՝ Չախոյանը գրել է․

«Մեր հերթական դղյակը՝  Հրազդանի աշակերտների համար։

Հրազդանում վթարային կարգավիճակ ունեցող թիվ 2 հիմնական դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը։

Նորակառույց սեյսմակայուն դպրոցի շենքը նախատեսված է 432 աշակերտի համար։

Բարով վայելեք սիրելի հրազդանցիներ»։

Leave a Comment