
Իրաքի Էրբիլ նահանգում գտնվող բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը մահացել է։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ ֆրանսիացի մի քանի զինծառայողներ նույնպես վնասվածքներ են ստացել։
Մակրոնը նշել է, որ Իրաքում ֆրանսիացի զինվորականների ներկայությունն իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրերի շրջանակներում: Ընդ որում, նա շեշտել է, որ պատերազմն Իրանում «չի կարող արդարացում ծառայել նման հարձակումների համար»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացի 6 զինծառայողներ վիրավորվել են Իրաքի Էրբիլ նահանգում գտնվող բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Ըստ տեղեկությունների՝ հարձակումն ուղղված էր Էրբիլի մոտակայքում գտնվող քրդական ռազմանականացված կազմավորումների ճամբարի վրա։ SHAFAQ News-ի հաղորդմամբ, հարձակման է ենթարկվել քրդական ջոկատների և ֆրանսիական ուժերի համատեղ բազան: