Իրանի հոգևոր առաջնորդն իր առաջին ուղերձում հանդես է գալիս որպես Իրանի և որպես ամբողջ Մերձավոր Արևելքի շիայական «դիմադրnւթյան ճակատի» առաջնորդ

Իրանի հոգևոր առաջնորդն իր առաջին ուղերձում հանդես է գալիս երկու հարթություններով՝ որպես Իրանի և որպես ամբողջ Մերձավոր Արևելքի շիայական «դիմադրության ճակատի» առաջնորդ։

Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ուղերձում բազմիցս կրկնվող «ազգ», «հայրենիք», «Իրան», «իրանցիներ» եզրույթները հենց ազգային առաջնորդության, քաղաքացիական և հայրենասիրական բնորոշիչներ են, միևնույն ժամանակ սակայն Իրանի հոգևոր առաջնորդը այլ տեղերում հանդես է գալիս նաև որպես Իրանից դուրս՝ Իրաքում, Եմենում, Լիբանանում և այլուր համաշիայական «դիմադրության ճակատի» առաջնորդ և ղեկավար։

Սա իրանական հինավուրց կայսերական ավանդույթի կարևոր հատկանիշ է, քանի որ այդ ավանդույթի համաձայն՝ Իրանը չի կարող ամփոփվել միայն այդ երկրի տվյալ ժամանակահատվածի վարչաքաղաքական սահմաններում, և նույնիսկ ներկա դժվարին պայմաններում Իրանի առաջնորդը չի դադարում նաև այդ երկրից դուրս աշխարհի բոլոր շիաների առաջնորդ համարվել»:

Leave a Comment