Մարտի 13. օրվա խրոնիկա | Armlur – Լուրեր Հայաստանից

Մարտի 13-ը տարվա 72-րդ օրն է (նահանջ տարիներին՝ 73-րդը)։ Տարվա ավարտին մնում է 293 օր։

Դեպքեր

1908թ. – Վարարեց Գետառ գետը՝ մեծ վնասներ հասցնելով Երևանին։ Ջրհեղեղը զգալի վնասներ էր պատճառել քաղաքի բնակիչներին և ենթակառուցվածքներին։

1989թ. – Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) աշխատակից Թիմ Բեռներս-Լին ստեղծեց Համաշխարհային սարդոստայնը (World Wide Web՝ WWW), որը դարձավ ժամանակակից ինտերնետի զարգացման հիմքը։

Ծնունդներ

1886թ. – Միքայել Թումանյան, հայ բուսաբույծ։

1897թ. – Եղիշե Չարենց, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ (մ. 1937թ.)։

1900թ. – Յորգոս Սեֆերիս, հույն նշանավոր բանաստեղծ։

1913թ. – Սերգեյ Միխալկով, ռուս գրող։

1913թ. – Պարույր Ջոթյան, հայ արձակագիր և թարգմանիչ (մ. 1954թ.)։

1955թ. – Բրունո Կոնտի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ։

1967թ. – Անդրես Էսկոբար, կոլումբիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

1974թ. – Մարտա Յանդովա, գերմանական «Die Happy» ռոք խմբի երգչուհի։

1992թ. – Կայա Սկոդելարիո, բրիտանացի դերասանուհի։

1994թ. – Ժերար Դելոֆեու, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Մահեր

1955թ. – Արտաշես Աբեղյան, բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական–քաղաքական գործիչ։

1959թ. – Աշոտ Տեր-Մկրտչյան, մաթեմատիկոս։

1971թ. – Սերգո Զաքարիաձե, վրացի խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

1993թ. – Սասուն Գրիգորյան, հայ ճարտարապետ։

Leave a Comment