Սահմանադրական դատարանը «սահմանադրական է» համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը, տեղեկացնում են ՍԴ-ից։
ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է համարել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» մի շարք օրենքները և փաստացի մերժել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը։
2025 թվականի հուլիսին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում էին ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։
