Նիկոլը կասկածի տեղ չի թողնում



Նիկոլը հստակեցրել է, թե ինչու է Եվրոպայում եկեղեցուն մեղադրել պատերազմի առաջնորդությունը ստանձնելու համար՝ հայտարարելով, թե ամեն անգամ, երբ Պատարագի ժամանակ շեղվելով տեքստից՝ հոգևորականները հիշատակում են Արցախի Հանրապետությունը, դա նշանակում է կոնֆլիկտ: Ըստ Նիկոլի՝ դա նշանակում է պատերազմի կոչ այսօր, վաղը, մյուս օրը և այլն:

Հիմա հասկաալի է, չէ՞, ինչու են Կաթողիկոսին Նիկոլն ու մանկլավիկները դիմում ավազանի անունով: Ա՛յ եթե նա համաձայնվեր դառնալ Ալլահշուքյուրի «թելը թելողը», չհիշեր Ղարաբաղն ու չխոսեր արցախահայերի մասին, վստահ եղեք, որ հակաեկեղեցական արշավ չէր լինի կամ եթե լիներ էլ, նման ծավալներ չէր ընդունի: Մի կողմից, իհարկե, ռուսական ազդեցությունը թուլացելու գործոնը կա, բայց ամենամեծ գործոնը եկեղեցու՝ հայրենասիրական դիրքերից հանդես գալու վճռակամությունն է: Նիկոլի համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս այդ դիրքերից, քանի որ հենց դա է, որ վտանգում է նրա ապազգային, կոլաբորիցիոնիստական իշխանությունը:

Եթե վաղն Ալլահշուքյուրը Նիկոլին դնի երկընտրանքի առաջ՝ մահմեդականության ընդունում կամ պատերազմ, Նիկոլն առանց մտածելու ընկնելու է դանակի տակ՝ սեփական ձեռքերով կտրելով իր իսկ թլիպը. թլիպն ի՞նչ է իշխանության դիմաց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment