Իրաքի տարածքային ջրերում Իրանի կողմից հարձակման ենթարկված նավթատար նավերից մեկի անձնակազմը կազմված է Վրաստանի քաղաքացիներից:
Ամերիկյան VISHNU OCEAN CARRIERS LTD ընկերությանը պատկանող «Զեֆիրոս» տանկերի կապիտանը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ տանկերի վրա սկզբում հարձակվել է հեռակառավարվող մոտորանավակ, որը պայթուցիկ սարք էր տեղափոխում:
Այնուհետև տանկերը հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կողմից։ Տանկերի բոլոր 23 անձնակազմի անդամները Վրաստանի քաղաքացիներ են և, ըստ տեղեկությունների, անվնաս են։
Անձնակազմի անդամներից մեկը կնոջը տված հեռախոսազրույցում հայտնել է, որ հարձակման ենթարկված մյուս տանկերի անձնակազմի անդամները զոհվել են։