Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է․ հաղթահարել ենք մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները․ մենք ենք տերը մեր երկրի․ Փաշինյան (տեսանյութ)


Տեսանյութ


«Մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք շատ պինդ, շատ ամուր, շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա պետական պաշտոնյաներին հորդորեց չպաշտպաբվել քննադատությունից, այլ կատարած աշխատանքների մասին խոսել։

«Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, հեռանկար ունեցող Հայաստան է, ապահով, անվտանգ Հայաստան է։ Մեր ձևավորած Հայաստանը քաղաքացիակենտրոն և մարդակենտրոն Հայաստան է, ինքն իրեն ռեֆլեքսիայի ենթարկվող Հայաստան է… Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք: Հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների: Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսն իրականացված է»,-հայտարարեց է Փաշինյանը:

Նա հայտարարեց, թե նաև Հայաստանի միջազգային վարկանիշն է բարձրացել։


Leave a Comment