Վարորդական ստացողների համար հերթագրման համակարգում փոփոխություններ են արվել

Վարորդական ստացողների համար հերթագրման համակարգում փոփոխություններ են արվել

12 մարտի 2026 – 13:09 AMT

PanARMENIAN.NetՎարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների համար իրականացվել են փոփոխություններ, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

Հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են իրենց արդյունքը․ հերթերը զգալիորեն նվազել են։

Մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։

«Քաղաքացիների սպասարկումը ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով նախարարի հանձնարարությամբ կատարվել են կարևոր քայլեր։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի քաղաքացիները ստանան ավելի որակյալ ծառայություններ», – հայտնել են ՆԳՆ-ից։

Leave a Comment